Վարդան Սարգսյանը հանդիպել է «Մերժվածը» հեռուստասերիալի աստղ Ռոհիտ Խուրանայի հետ (ֆոտո, տեսանյութ)

18:15   3 ապրիլի, 2017

«Տնից հեռու» նախագծի հաղորդավար Վարդան Սարգսյանը, ինչպես եւ խոստացել էր իր հետեւորդներին, հաղորդման շրջանակներում հանդիպել է բոլիվուդյան «Մերժվածը»  հեռուստասերիալից հայտնի դերասաններից մեկին՝ ֆիլմում Վանշին մարմնավորող Ռոհիտ Խուրանային:

Վարդանը ներկայացրել է հանդիպումից մի փոքրիկ հատված, որտեղ Ռոհիտը ողջունում է իր հայ երկրպագուներին.

«Ողջույն բոլորին, հուսով եմ՝ ինձ ճանաչեցիք, որովհետեւ ֆիլմում ես երկար մազերով եմ, իսկ հիմա դրանք կարճ են»,-կատակել է բոլիվուդյան աստղը:

Ի դեպ, Ռոհիտը նաեւ Facebook-ի իր էջում լուսանկար է հրապարակել հայ հաղորդավարի հետ.

«Շատ հաճելի էր քեզ հանդիպելը: Շնորհակալ եմ, որ ինձ քո շոուի մի մասնիկը դարձրեցիր»,-լուսանկարը մակագրել է դերասանը:

Ավելի վաղ NEWS.am STYLE-ի հետ զրույցում Վարդանը տեղեկացրել էր, որ Հնդկաստանում գտնվելու ընթացքում փորձելու է հարցազրույցներ ներկայացնել հայ հեռուստադիտողի կողմից սիրված բոլիվուդյան դերասանների հետ:

Դե ինչ, կարծես թե, մեկնարկը տրված է…

 



© NEWS.am STYLE