EcoSense՝ ախտորոշիչ կենտրոն ողջ ընտանիքի համար

10:01   4 ապրիլի, 2017

Լաբորատոր ախտորոշման ոլորտի առաջատար՝ «Էկոսենս» ախտորոշիչ կենտրոնը համալրված է միջազգային չափանիշներին համապատասխան սարքավորումներով եւ մասնագետներով, որոնք կօգնեն ձեզ հնարավորինս արագ բացահայտել առողջական այս կամ այն խնդիրը. «Մենք ունենք միայն մեկ չափանիշ, դա որակն է: Մեր խնդիրն է՝ ոչ միայն գրավել շուկան, այլ պահել այն, ինչն ավելի դժվար է: Այսօր մեր կենտրոնը հագեցած է լավագույն սարքավորումներով, որոնք կան նաեւ արտասահմանյան լավագույն կլինիկաներում»,-ասում է կենտրոնի հիմնադիր տնօրեն Ինեսա նազարյանը:

Նրա խոսքով՝ որակյալ սարքավորումներից բացի, կարեւոր է նաեւ լավ մասնագետի առկայությունը. «Այդ համադրությունը՝ մասնագետ եւ սարքավորում, կարողանում է տալ այն որակը, որը պետք է հիվանդին ճշգրիտ ախտորոշում տալու համար»:

«Էկոսենսը» գործում է նաեւ Կապանում, Վանաձորում, Գյումիրում, Ստեփանակերտում եւ այժմ արդեն Գավառում: «Մարզաբնակ ազգաբնակչությունը գիտի, որ այդ նույն անալիզները բարձր որակով կարող է ունենալ տեղում»:



© NEWS.am STYLE