Քայլի Ջեները բաժանվել է ռեփեր Tyga-ից

10:12   4 ապրիլի, 2017

Նորից... Քայլի Ջեները բաժանվել է ընկերոջից՝ ռեփեր Tyga-ից: Այս մասին գրում է People-ը՝ հավելելով, որ նրանք, հավանաբար, նորից կմիանան:

Հայտնի չէ, թե ինչ է տեղի ունեցել այս անգամ, բայց Քիմ Քարդաշյանի քույրը նորից որոշել է դադար վերցնել:

 

Վերջին անգամ Քայլիին եւ ռեփերին միասին նկատել են մարտի կեսերին, երբ Քայլին, ի դեպ, Chloé-ի 600 դոլար արժողությամբ կոշիկով էր ներկայացել հանրությանը:

«Նրանք երբեմն փոքրիկ ընդմիջում են անում, իսկ հետո նորից միանում են: Այնպես որ, եթե նրանց մեկ շաբաթ անց միասին տեսնեք, մի զարմացեք»,- նշել է զույգի ընկերներից մեկը:

 

19-ամյա Քայլին եւ Tyga-ն հանդիպում են 2014 թվականից:

2015-ի նոյեմբերին նրանք, կարծես, վիճեցին եւ բաժանվեցին, իսկ հետո միացան: 2016 թվականին Քայլին նորից հեռացավ ռեփերից, իսկ երկու շաբաթ անց զույգը նորից միացավ: Դե, ինչպես ընդունված է Քարդաշյանների մոտ...



© NEWS.am STYLE