Գարիկ Մարտիրոսյանի եւ նրա կնոջ հայկական պարը՝ «Между нами тает лед» երգի ներքո (տեսանյութ)

14:05   4 ապրիլի, 2017

Հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը կնոջ՝ Ժաննայի հետ, մասնակցել է հայկական հարսանիքի: Եվ, ահա, իր Instagram-ում Ժաննան կիսվել է ծիծաղաշարժ հոլովակով, որտեղ նա եւ Գարիկը պարում են.

«Մեզ հրավիրել են հարսանիքի: Ամուսինը՝ ռեփեր, կինը՝ հայուհի: Այսպիսով, պատրաստվում ենք»,-մեկնաբանել է Ժաննան հոլովակը:

A post shared by Janna Levina (@jannalevina_martirosyan) on

Հիշեցնենք, որ Comedy Club-ի հերթական թողարկմանը շոուի ռեզիդենտները հրավիրել էին ռուս հանրահայտ բլոգերներին։ Ուշագրավ է, որ նրանցից մեկն էլ Գարիկ Մարտիրոսյանի կինն էր՝ Ժաննան, որն իր Instagram-ում հաճախ է գրում ուրախ պատմություններ ամենօրյա կյանքից։ Ժաննան պատմել է, որ իրեն առաջարկել են գիրք գրել այդ պատմությունների հիման վրա, բայց որպեսզի գիրքը հաջողություն ունենա՝ շոումենի կնոջն առաջարկել են, որ գրքի համահեղինակի դերում Գարիկ Մարտիրոսյանը հանդես գա: Դրանից հետո Ժաննան ժամանակ է խնդրել մտածելու համար։



© NEWS.am STYLE