Քիմ Քարդաշյանը սկսել է համագործակցել կոսմետիկայի ապրանքանիշի հետ

15:31   4 ապրիլի, 2017

Քիմ Քարդաշյանն իր Twitter-ում հոլովակ է հրապարակել, որը տեղեկացնում է աշխարհի ամենահայտնի դիմահարդարի՝ բրիտանուհի Փեթ Մաքգրաթի կոսմետիկայի ապրանքանիշի հետ հայուհու համագործակցության մասին:

36-ամյա Քիմն արդեն հասցրել էր ուշադրություն գրավել Fashion Los Angeles Awards-ի մրցանակաբաշխության ժամանակ, իսկ հետո արդեն քրոջ՝ Քայլիի հետ նրան նկատել էին Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի հերթական նկարահանումներին գնալիս:


Հիմա էլ Քիմը տեղեկացրել է նոր համագործակցության մասին:
Տեսանյութում, որը Քիմը ներկայացրել է իր բաժանորդների ուշադրությանը, կադրեր են ապրանքանիշի համար Քիմի մասնակցությամբ «գաղտնի» նկարահանումներից, իսկ որպես երաժշտական ձեւավորում օգտագործվել է «Սպիտակաձյունիկը եւ յոթ թզուկները» մուլտֆիլմից կախարդական հայելու հետ չար թագուհու երկխոսությունը:

A post shared by Kim Kardashian West (@kimkardashian) on



© NEWS.am STYLE