«Փորձելու եմ կազմակերպել նրանց այցը Հայաստան». Վարդան Սարգսյանը՝ բոլիվուդյան աստղերի հետ հանդիպման մասին

17:35   4 ապրիլի, 2017

Երեկ հաղորդավար, երգիչ Վարդան Սարգսյանը «Տնից հեռու» հաղորդման շրջանակներում հանդիպել է բոլիվուդյան «Մերժվածը» հեռուստասերիալի միանգամից 2 աստղերի՝ Վանշի դերակատար Ռոհիտ Խուրանային եւ ֆիլմում Տապասիայի տատիկին մարմնավորող Պրատիմա Կազմիին: Վերջինիս հաղորդավարը սովորեցրել է հայերենով ասել ֆիլմում նրա ամենահայտնի՝ «Ռամն ինձ օգնական» արտահայտությունը:

«Մեծ դժվարությամբ կարողացա իրականացնել այդ հանդիպումները: Մոտակա 3 օրերի ընթացքում պետք է նկարահանումներ իրականացնեմ: Վստահ դեռ չեմ կարող ասել, թե ովքեր կլինեն հաղորդման մեջ, բայց բոլորի հետ կապեր կան»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց հաղորդավարը՝ հավելելով.

«Փորձելու եմ կազմակերպել նրանց այցը Հայաստան»:

Վարդանին խնդրեցինք պատմել, թե որքանով էր հեշտ բոլիվուդյան աստղերի հետ աշխատելը.

«Շատ հեշտ էր: Օրինակ՝ Պրատիման շատ բարի կին է, ասես հրեշտակ լիներ... Ինձ շատ գրկաբաց ընդունեց: Ցավալին այն էր, որ Հայաստանի մասին շատ բան չգիտեին»,-պատմում է նա:

Ի դեպ, NEWS.am STYLE-ը եւս զրուցել է Ռոհիտ Խուրանայի հետ: Դերասանի հետ մեր հարցազրույցը կարող եք ընթերցել այստեղ:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE