Մարինկա Խաչատրյանի՝ գարնանային պայծառ դիմահարդարումը (ֆոտո)

18:35   4 ապրիլի, 2017

«Օտարը» հեռուստսերիալում նկարահանվող դերասանուհի Մարինկա Խաչատրյանը շատ հաճախ է թարմացնում սոցիալական ցանցերի իր էջերը՝ հրապարակելով նոր լուսանկարներ եւ տեսանյութեր:

Երիտասարդ դերասանուհին այսօր երկրպագուների հետ որոշել է կիսվել իր գարնանային վառ եւ գունեղ դիմահարդարմամբ:

Մարինկան նախընտրել է դեղին եւ նարնջագույն երանգները:

Դերասանուհու գարնանային կերպարն ամբողջացրել է նաեւ ծաղկավոր բլուզը:

Ի դեպ, Մարինկայի լուսանկարը Facebook-ում բազմաթիվ Like-երի է արժանացել:

Իսկ դուք հավանո՞ւմ եք դերասանուհու նոր կերպարը:



© NEWS.am STYLE