«Բարեւ, Հայաստան». «Մերժվածը» սերիալի աստղ Նանդիշ Սանդուն ողջունել է հայ երկրպագուներին (տեսանյութ)

18:15   4 ապրիլի, 2017

Վարդան Սարգսյանն այս օրերին շատ ակտիվ գործունեություն է ծավալում Հնդկաստանում: Երեկ նա հանդիպել է «Մերժվածը» ֆիլմի աստղեր Ռոհիտ Խուրանային եւ Պրատիմա Կազմիին, իսկ այսօր նա հայտնվել է նկարահանման հրապարակում եւ հանդիպել նույն հեռուստասերիալում Վիրի դերակատար Նանդիշ Սանդուին:

Բոլիվուդյան աստղը Վարդանի տեղադրած տեսանյութում ողջունել է իր հայ երկրպագուներին եւ շարունակել նկարահանումները:

Ի դեպ, այսօր NEWS.am STYLE-ը զրուցել է Վարդանի հետ: Հաղորդավարը նշել է, որ փորձելու է կազմակերպել հնդիկ դերասանների այցը Հայաստան:

Իսկ մինչ այդ՝ առաջարկում ենք ընթերցել մեր հարցազրույցը՝ Վանշի դերակատար Ռոհիտ Խուրանայի հետ:

 



© NEWS.am STYLE