Ալեքսեյ Չումակովի եւ Յուլյա Կովալչուկի մերկ լուսանկարները հայտնվել են համացանցում. հաքերները սպառնում են սեքս-տեսանյութ հրապարակել

12:03   5 ապրիլի, 2017

Մի ամբողջ օր ռուսական լրատվամիջոցները քննարկում են հերթական հաքերային հարձակումը: Այս անգամ կիբերհանցագործության զոհ են դարձել Ալեքսեյ Չումակովն ու Յուլյա Կովալչուկը: Ընդ որում՝ նրանց մերկ լուսանկարները հայտնվել են նաեւ 25-ամյա երգիչ Վլադ Սոկոլովսկու Instagram-ի կոտրված էջում:

Հաքերները լուսանկարներ են հրապարակել, որոնցում Յուլյան եւ Ալեքսեյն ամբողջովին մերկ են:

Հաքերներն առաջարկում են գումարի դիմաց փոխանցել աստղային ընտանիքի «դաժան ընտանեկան պոռնոն», ինչպես նաեւ հանրային անձանց դեմ բազմաթիվ այլ նյութեր:

Այն մասին, որ իր էջում բաց լուսանկարներ են հրապարակվում, երգիչը տեղեկացել է ընկերներից: Երգիչն անմիջապես ջնջել է դրանք, իսկ հետո ներողություն խնդրել ընկերներից եւ երկրպագուներից:

Աղբյուրը՝ Life.ru, Dni.ru



© NEWS.am STYLE