Վատիկանում ցուցադրել են Հայոց Ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմը

13:02   5 ապրիլի, 2017

Վատիկանում երեկ ցուցադրել են Հայոց Ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմը։ Ֆիլմի շնորհանդեսին ներկա են գտնվել ռեժիսոր Թերի Ջոնսոնը, պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանը, Քրիս Քորնելը, Ջեյմս Քրոմվելը եւ Շորե Աղդաշլուն։
Կինոնկարը Վատիկանում ներկայացրել են ԱՄՆ-ում մեծ էկրաններին հայտնվելու նախօրեին։

Կաթոլիկ եկեղեցին բացահայտ աջակցում է ֆիլմի շնորհանդեսին, որը հովանավորվել է հանգուցյալ Քըրք Քըրքորյանի կողմից, ֆիլմի սաուդնթրեքի հեղինակը Սերժ Թանկյանն է։ Ժապավենում խաղում են Քրիստիան Բեյլը, Օսկար Այզեքը եւ Շարլոտ Լե Բոնը։
Գործողությունները ծավալվում են Օսմանյան կայսրության գոյության վերջին օրերին՝ 1922-ին։ Ամերիկացի, Associated Press-ի թղթակից Քրիսը ռազմական իրադրության մեջ «դրայվ» է գտնում՝ չնայած որ աշխարհը մասերի է բաժանվում։ Մայլքը (Միքայել) խելացի բժիշկ-ուսանող է, ով երկատված է իր զգացմունքների եւ ավանդույթների միջեւ։ Երկուսն էլ սիրահարված են գեղեցկուհի եւ խելացի մի աղջկա՝ Աննային։


Ֆիլմը ցուցադրվել է Վատիկանի կինոսրահում։ Այս ցուցադրությունը կապում են նաեւ անցյալ տարի Հռոմի պապի՝ Հայաստան կատարած այցի հետ, որի ժամանակ Պապն իր խոսքում օգտագործեց «ցեղասպանություն» բառը։ Դա, իհարկե, բացասական արձագանք գտավ Թուրքիայի ղեկավարության կողմից։
Հիշեցնենք, որ մի շարք աստղեր՝ Սիլվեսթր Սթալոնեն, Էլթոն Ջոնը եւ Բարբարա Սթրեյզանդը աջակցել են կինոնկարին՝ իրենց միկրոբլոգներում հրապարակելով համապատասխան հաղորդագրություններ։



© NEWS.am STYLE