49-ամյա Նիկոլ Քիդմանը Վիկտորիա Բեքհեմի նոր հավաքածուի դեմքն է դարձել

16:40   5 ապրիլի, 2017

Նիկոլ Քիդմանի գեղեցկությամբ միայն հիանալ կարելի է: 49-ամյա դերասանուհին հրաշալի տեսք ունի, ինչի մասին է փաստում նրա հրաշալի խաղը՝ «Մեծ փոքր սուտ» սերիալում։

Դերասանուհին Վիկտորիա Բեքհեմի՝ աշուն-ձմեռ 2017/2018 հավաքածուի նոր դեմքն է դարձել:
Վիկտորիան Instagram-ում Նիկոլի հետ լուսանկար է հրապարակել: Կադրն արվել է գովազդային արշավի նկարահանումների ժամանակ, որը շուտով կհայտնվի պաշտոնական կայքում:


«Նիկոլ Քիդմանը հիասքանչ տեսք ունի Victoria Beckham 2017/2018 աշուն-ձմեռ հավաքածուի զգեստով»,- գրել է Վիկտորիան:


Նշենք, որ Նիկոլն ավելի վաղ աշխատել է նաեւ Chanel-ի, Jimmy Choo-ի, Omega-ի եւ այլ ապրանքանիշերի հետ:



© NEWS.am STYLE