Սեզոնի թրենդ. ցանցավոր զուգագուլպա

15:36   8 ապրիլի, 2017

Այս թրենդը մի փոքր վտանգավոր է, քանի որ սխալ կիրառելու դեպքում վտանգ կա, որ այն վուլգար կդիտվի։ Որպեսզի խուսափեք նման «ճակատագրից», առաջարկում են ցանցավոր զուգագուլպայի գրագետ համադրության մի քանի պարզ կանոն։

Եթե նման զուգագուլպա եք նախընտրել հագնել, այն էլ՝ սեւ գույնի, ապա խորհուրդ ենք տալիս ցածր տակացուով կոշիկներ կրել։

Մեկ այլ տարբերակ. եթե, այնուամենայնիվ, բարձրակրունկներ եք նախընտրում հագնել, ապա աշխատեք նման զուգագուլպա կրել միդի զգեստների հետ։

Թրենդային են նաեւ ցանցավոր զուգագուլպաների բաց երանգներն ու ծաղիկներով, ուլունքներով զարդարված տարբերակները։ 



© NEWS.am STYLE