Գոհար Ավետիսյանի շլացնող դիմահարդարումն ու խորհրդավոր գրառումը

16:27   5 ապրիլի, 2017

Մոսկվաբնակ հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանը շարունակում է հիացնել դիմահարդարման վարպետությամբ: Գոհարը հաճախ է համագործակցում տարբեր տարիքի կանանց եւ ռուսական շոու-բիզնեսի հայտնի ներկայացուցիչների հետ, սակայն ավելի հաճախ հենց սեփական դեմքի վրա է ցուցադրում դիմահարդարման օրինաներ:

Այսօր դիմահարդարը նոր լուսանկար է հրապարակել Instagram-ում` ներկայացնելով իր շլացնող make up-ը:

«Սա օր է, որին եկար եմ սպասել…Ինչ եք կարծում` ինչո՞ւ»,-այսպիսի խորհրդավոր գրառում է կատարել Գոհարը:

Ի դեպ, վերջերս դիմահարդարը համագործակցել է նաեւ հայտնի երգչուհի Ժասմինի հետ` կատարելով նրա վարսահարդարումն ու դիմահարդարումը:



© NEWS.am STYLE