Արծվիկը կներկայացնի Հայաստանը Israel Calling միջոցառմանը

16:52   5 ապրիլի, 2017

«Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկն Իսրայելում է եւ այսօր՝ ապրիլի 5-ին, ելույթ կունենա եվրատեսիլյան Israel Calling խորագիրը կրող եվրատեսիլյան միջոցառմանը։

Համերգին մասնակցելու նպատակով Իսրայել են ժամանել «Եվրատեսիլ-2017»-ի այս տարվա 27 ներկայացուցիչներ հետեւյալ երկրներից՝ Ավստրիա, Հայաստան, Բելառուս, Բելգիա, Բուլղարիա, Չեխիա, Դանիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Մակեդոնիա, Վրաստան, Գերմանիա, Իռլանդիա, Լատվիա, Լիտվա, Մալթա, Մոլդովա, Մոնտենեգրո, Նորվեգիա, Լեհաստան, Ռումինիա, Սան Մարինո, Սերբիա, Սլովենիա, Իսպանիա, Շվեդիա, Շվեյցարիա:

Եվրատեսիլյան մասնակիցներն արդեն հասցրել են մի շարք հանդիպումներ ունենալ տեղական եւ միջազգային ԶԼՄ ներկայացուցիչների հետ: Նրանք այցելել են նաեւ եվրատեսիլյան այգի, որտեղ յուրաքանչյուր մասնակից տնկել է իր անվանական ծառը՝ հարստացնելով եվրատեսիլյան այգու աշխարհագրությունը:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2017» միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլի ընթացքում, որը կկայանա մայիսի 9-ին, Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկը ելույթ կունենա 16-րդ համարի ներքո: Մրցույթի 18 մասնակիցները ելույթ կունենան  հետեւյալ հերթականությամբ՝ Շվեդիա, Վրաստան, Ավստրալիա, Ալբանիա, Բելգիա, Մոնտենեգրո, Ֆինլանդիա, Ադրբեջան, Պորտուգալիա, Հունաստան, Լեհաստան, Մոլդովա, Իսլանդիա, Չեխիա, Կիպրոս, Հայաստան, Սլովենիա, Լատվիա:

Մրցույթի 2-րդ եզրափակիչ փուլը կկայանա մայիսի 11-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 13-ին: Ընդհանուր առմամբ, «Եվրատեսիլ-2017»-ին կմասնակցի 43 պետություն:



© NEWS.am STYLE