Բեյոնսեի Instagram-ում հրապարակումը մեկ միլիոն դոլար արժե

11:33   6 ապրիլի, 2017

Վերջերս մենք իմացանք, որ Քիմ Քարդաշյանի միկրոբլոգում հրապարկումը 500 հազար դոլար արժե, իսկ Քորթնիի եւ Քլոեի էջերում՝ 200 հազար: Իսկ, ահա, Բեյոնսեի գնացուցակը բոլորովին այլ է: Instagram-ում մեկ հրապարակման համար Բեյոնսեն մեկ միլիոն դոլար է պահանջում:

Ըստ Ibtimes.co.uk-ի՝ արտիստուհու մենեջերները հայտնել են, թե ընկերությունները որքան են վճարում 35-ամյա երգչուհուն սոցցանցի իր էջերում գովազդային մեկ հրապարակման համար (Բեյոնսեի բաժանորդների ընդհանուր թիվը 200 մլն է):

D'Marie Analytics վերլուծական կենտրոնը պարզել է, որ երգչուհին Instagram-ում հաջողության գագաթնակետին հասավ՝ լուսանկարի միջոցով հայտնելով իր երկրորդ հղիության մասին:



© NEWS.am STYLE