Ռեփեր Tyga-ն հեռացել է Քայլի Ջեների՝ 6 մլն դոլար արժողությամբ առանձնատնից

11:02   6 ապրիլի, 2017

Օրերս մենք կրկին տեղեկացանք, որ Քայլի Ջեները բաժանվել է ռեփեր Tyga-ից: Իհարկե, զույգը կարող է նորից միանալ: Հայտնի չէ, թե ինչ է տեղի ունեցել, բայց Քիմ Քարդաշյանի քույրն ու երաժիշտը, կարծես, նորից խնդիրներ ունեն: Նրանք հանդիպում են 2014 թվականից:

2015-ի նոյեմբերին զույգը վիճեց եւ բաժանվեց, սակայն նորից միացավ: 2016 թվականին Քայլին լքեց 27-ամյա ռեփերին, բայց երկու շաբաթ անց նորից վերադարձավ:
Հիմա էլ հայտնի է դարձել, որ նրանց վիճաբանությունը, կարծես, լուրջ է, քանի որ ռեփերը հեռացել է 19-ամյա Քայլիի՝ Հիդեն Հիլզի առանձնատնից, որտեղ զույգն ապրում էր վերջին մի քանի ամիսներին:


Ի դեպ, առանձնատունը 6 մլն դոլար արժե. այն 5 ննջարան եւ 6 լոգասենյակ ունի:
«Tyga-ն հեռացել է: Նա վիրավորվել է, որ իրեն չեն նկարահանել Keeping Up With The Kardashians շոուում: Նրանք որոշել են դադար առնել հարաբերություններում: Բայց կարող են որոշ ժամանակ անց նորից միանալ: Բայց Tyga-ն հաճախ է հիասթափեցնում Քայլիին: Նա Քայլիի առաջին սերն է, եւ աղջիկը ծանր է տանում բաժանումը»,- նշել է աղբյուրը:

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE