Սիրուշոն փոխել է վարսերի գույնը (ֆոտո)

14:25   6 ապրիլի, 2017

Երգչուհի Սիրուշոն ոչ հաճախ է դիմում կտրուկ ոճային փոփոխությունների, բայց որոշակի կերպարային փոփոխություններ, այնուամենայնիվ, իրականացնում է:

Այս անգամ երգչուհին փոխել է մազերի ձեւը, ինչպես նաեւ երանգը՝ տեղ-տեղ բացացնելով դրանք:

Սիրուշոն մի քանի լուսանկար է տեղադրել Instagram-ի պաշտոնական էջում` ցուցադրելով իր նոր look-ը:

Դատելով մեկնաբանություններից` երգչուհու նոր սանրվածքը շատերին է դուր եկել, մինչդեռ ոմանք էլ մեկնաբանություններում նշել են, որ երգչուհուն երկար վարսերն ավելի շատ են սազում:

Ի՞նչ կարծիքի եք:



© NEWS.am STYLE