14:46 6 ապրիլի, 2017Քարդաշյան-Ջեներ գերդաստանում կրքերը թեժանում են: E! Entertainment-ի Youtube-ի ալիքում Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուից հատված է հրապարակվել, որում Քլոե Քարդաշյանն ու նրա տրանսգենդեր խորթ հայր Քեյթլին Ջեները խոսում են այն մասին, որ ընտանիքն այլեւս ուշադրություն չի դարձնում Քեյթլինին:

«Բրյուս Ջեներից Քեյթլինի վերածվելուց հետո ոչ ոք այլեւս ինձ ուշադրություն չի դարձնում: Ոչ ոք չի զանգահարում, չի հետաքրքրվում ինձանով, իմ գործերով, ոչ ոք շոուին չի կանչում: Այդ պատճառով սկսում եմ մտածել, որ պատճառն այն է, որ ես տրասն դարձա: Մենք հեռացել ենք միմյանցից: Դուք ինձ այլեւս չե՞ք սիրում»,- հարցրել է Քեյթլինը:

«Մեր ընտանիքում ամեն ինչ շատ արագ է տեղի ունենում, եւ մենք չենք հասցնում վերլուծել այն ամենը, ինչ տեղի է ունենում: Ես չէի կարող քո կյանքում ներկա լինել, քանի որ իմ անձնական կյանքում էլ շատ բան էր տեղի ունենում, ես չէի կարող խորանալ ուրիշների խնդիրների մեջ»,- իր հերթին նշել է 32-ամյա Քլոեն: