Պուտինի նախկին կնոջն ու նրա նոր սիրեցյալին նկատել են Լոնդոնի օդանավակայանում

15:03   6 ապրիլի, 2017

2013 թվականին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բաժանվեց Լյուդմիլա Ալեքսանդրովնայից: Այն ժամանակ պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում ամուսնները խոստովանեցին, որ «քաղաքակիրթ ապահարզան» են ունեցել: 

Իսկ, ահա, մարտի վերջին Ռուսաստանի նախկին առաջին տիկնոջն ու նրա նոր սիրեցյալ Արթուր Օչերետնիին (ի դեպ, Լյուդմիլա Պուտինան փոխել է ազգանունն ու Լյուդմիլա Օչերետնայա դարձել) նկատել են Լոնդոնի օդանավակայանում:


Ըստ Starhit-ի՝ նույն չվերթի ռուսաստանցի ուղեւորները մի քանի լուսանկար են արել անգլիական օդանավակայանում:

Հաջորդ օրը՝ մարտի 29-ին, «Центр развития межличностных коммуникаций» ընկերության վարչության նախագահ Արթուր Օչերետնին 39 տարեկան է դարձել եւ, ամենայն հավանականությամբ, զույգը Լոնդոն է մեկնել՝ նրա տարեդարձը նշելու:

Լուսանկարները՝ Starhit-ի



© NEWS.am STYLE