16:15 6 ապրիլի, 2017Մարտի վերջին արեւմտյան լրատվամիջոցներն անդադար գրում էին, որ Անջելինա Ջոլիի հետ ամուսնալուծության գործընթացի պատճառով Բրեդ Փիթը նիհարել է, փակվել ընկերների ստուդիայում եւ սկսել արվեստով զբաղվել:

Բայց, հավանաբար, տեղեկությունը փոքր-ինչ ուռճացված էր, քանի որ 53-ամյա դերասանը երեկ ArcLight Hollywood-ում մասնակցել է The Lost City Of Z ֆիլմի պրեմիերային:


Դե, ի՞նչ կասեք: Ե՛վ թարմ է, ե՛ւ շողում է:
Ֆիլմում նկարահանվել են Չառլի Հանեմը, Ռոբերտ Պատիսոնը, Սիենա Միլլերը եւ այլ աստղեր, իսկ Փիթը 2001 թվականին ստեղծված իր Plan B Entertainment կինոընկերությամբ ֆիլմի պրոդյուսերներից է:

Ֆիլմը հիմնված է Դեւիդ Գրանի համանուն գրքի վրա: Սյուժեի համաձայն՝ գնդապետ Փերսի Ֆոսեթը մեկնում է Մատու Գրասու նահանգի տարածքում կորսված քաղաք գտնելու: Մեկնումից առաջ նա խնդրում է չփնտրել իր խմբին, եթե սահմանված ժամկետում այն չվերադառնա: Լեգենդար եւ խորհրդավոր քաղաքը որոնելիս արշավախումբը ջունգլիներում անհետանում է...
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ BroadImage-ի, startraksphoto-ի, REX-ի, Shutterstock-ի