Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Կիրկորովի 50-ամյակի առիթով Comedy Club-ի հաղորդման նկարահանմանը

16:37   6 ապրիլի, 2017

Comedy Club-ն անակնկալ է պատրաստում հանդիսատեսի համար, իսկ այդ մասին մենք իմացանք Գարիկ Մարտիրոսյանի կնոջ՝ Ժաննա Լեւինայի Instagram-ի միջոցով, որը բացահայտել է շոուի ընթացքում Ֆիլիպ Կիրկորովի 50-ամյակը տոնելու գաղտնիքը (արտիստի տարեդարձն ապրիլի 30-ին է):

Comedy Club-ի հերթական հաղորդման նկարահանումներին Ժաննան մասնակցել է՝ գլխին հսկայական փետուրներով:
«Ցանկացած աղջիկ պետք է կյանքի տարբեր իրավիճակների համար հագուստ ունենա: Եթե անգամ դա Comedy Club-ի փորձն է՝ նվիրված Ֆիլիպ Կիրկորովի 50-ամյակին: Այն եթերում կլինի ապրիլի 28-ին, ժամը 21:00-ին»,- գրել է Ժաննան:

A post shared by Janna Levina (@jannalevina_martirosyan) on



© NEWS.am STYLE