Բրուքլին Բեքհեմի ընկերուհին Dolce&Gabbana-ի դեմքն է դարձել եւ հայտնվել ապրանքանիշի առաջին ֆոտոսեսիայում

17:32   6 ապրիլի, 2017

Բրուքլին Բեքհեմի ընկերուհի Սոնի Բեն Ամմարը Dolce&Gabbana-ի դեմքն է դարձել եւ հայտնվել ապրանքանիշի առաջին ֆոտոսեսիայում: Սոնյան հայտնի պրոդյուսեր Թարաք Բեն Ամմարի եւ դերասանուհի Բեատա Բեն Ամմարի դուստրն է:

Ըստ Fashion Gone Rogue-ի՝ 18-ամյա մոդելը պայմանագիր է կնքել իտալական նորաձեւության տան հետ: Համացանցում ապրանքանիշի՝ 2017 թվականի գարուն-ամառ հավաքածուից լուսանկարներ են հայտնվել:


Հավաքածուն շատ կանացի է՝ վառ գույներ, ծաղկային պրինտ, խոշոր աքսեսուարներ. այս ամենն ակնհայտորեն սազում է թխահերին:

Բրուքլինն ու Բեն Ամմարը ծանոթացել են 2015 թվականին, Մալդիվյան կղզիներում հանգստի ժամանակ:



© NEWS.am STYLE