Exclusive. «Հայուհիներն աշխարհին հայտնի են իրենց զոհաբերելու պատրաստակամությամբ». Մարկո Խան

12:05   7 ապրիլի, 2017

Այսօր Ապրիլի 7-ն է` մայրության եւ գեղեցկության տոնը: Շատերը կարծում են, որ ցանկացած օր պետք է տոն լինի կանանց համար: Այս կարծիքը կիսում է նաեւ Հոլիվուդի ամենահայտնի դերասաններից մեկը` մեր հայրենակից Մարկո Խանը, որը NEWS.am STYLE-ի հետ բացառիկ զրույցում իր սրտի խոսքն ու հուզիչ շնորհավորանքն ուղղեց հայ կանանց եւ մայրերին.

«Մայրության եւ գեղեցկության այս տոնի առթիվ ուզում եմ շնորհավորել բոլոր հայ կանանց եւ մայրերին: Հայ մայրը ընտանիքի հիմնասյունն է: Դարեր ի վեր մեր մայրերը զոհաբերել են իրենց կյանքն ու առողջությունը, որպեսզի կարողանան մեծացնել ուժեղ, կիրթ եւ հոգատար երեխաների:

Աշխարհին հայուհիները հայտնի են իրենց գեղեցկությամբ, զոհաբերելու պատրաստակամությամբ եւ մայրական բնազդով: Անկեղծ սրտով շնորհավորում եմ ձեզ`հայ կանայք»,-նշեց հոլիվուդյան դերասանը:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE