Աղջիկը չի կտրել եղունգները 3 տարի (ֆոտո)

15:28   7 ապրիլի, 2017

Գերմանիայում բնակվող Սիմոնա Քրիստինան հայտնվել է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում՝ շնորհիվ իր երկար եղունգների: Աղջիկը չի կտրել դրանք ավելի քան երեք տարի:

Սիմոնան նշում է, որ երկար եղունգներով դժվարանում է գրել. «Վերջերս քննություններ էի հանձնում, եւ ինձ համար դժվար էր գրելը: Մեկ ժամ գրելուց հետո ձեռքերս սկսեցին ցավել»,-The Sun-ին տված հարցազրույցում ասել է նա:

Աղջկա խոսքով՝ նա դժվարանում է նաեւ վոյելբոլ, բասկետբոլ խաղալ. «Բարեբախտաբար, գերմանական դպրոցներում դրես կոդ չկա, սակայն ֆիզկուլտուրայի ուսուցիչներն ինձ համոզում են, որպեսզի ես կտրեմ եղունգներս: Իհարկե, դա նրանց երբեք չի հաջողվի, բայց դա ազդում է իմ գնահատականների վրա»:

Աղբյուրը՝ Cosmo.com



© NEWS.am STYLE