Բելլա Հադիդը դադարել է հետեւել The Weeknd-ի միկրոբլոգին եւ սիրավեպ է սկսել մոդել Ջորդան Բարեթի հետ

14:35   7 ապրիլի, 2017

2016 թվականի մայիսին Բելլա Հադիդը կարմիր գորգերին կեցվածք էր ընդունում The Weeknd-ի հետ: Սակայն անցյալ տարեվերջին երգիչը սիրավեպ սկսեց Սելենա Գոմեսի հետ:

Եվ մինչ Սելենայի եւ The Weeknd-ի սիրավեպը զարգանում էր, զայրացած Բելլան դադարեց հետեւել Սելենայի սոցցանցերի էջերին:

Գոմեսի եւ երգչի հարաբերություններն արդեն հարսանիքի նախապատրաստություն են կոչում, իսկ Բելլան որոշել է խաչ քաշել իր նախկին սիրավեպի վրա ու դադարել է հետեւել նաեւ The Weeknd-ի միկրոբլոգին:


Երեկ Նյու Յորքում պապարացիները Բելլային նկատել են մեքենայից իջնելիս, իսկ նրան ուղեկցել է ավստրալացի 20-ամյա մոդել Ջորդան Բարեթը:

Բելլան, ի դեպ, Dior-ից ակնոցով է եղել:

Լուրերի համաձայն՝ Բելլան եւ Բարեթը սիրավեպ են սկսել: Նրանք ընդհանուր լեզու են գտել, քանի որ երկուսն էլ անհաջող սիրավեպ ունեն անցյալում, որը մերձեցրել է նրանց:

Աղբյուրը՝ Elle
Լուսանկարները՝ Xposure-ի, X17Online-ի, AKM-GSI-ի, Famefly.net-ի



© NEWS.am STYLE