Տասնմեկ նշան, որ դուք լավն եք անկողնում

23:07   15 մայիսի, 2017

Դուք շատ գինի եք խմում

Ֆլորենցիայի համալսարանում 2009 թվականին կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կանայք, ովքեր օրվա մեջ երկու գավաթ գինեի են խմում, ավելի լավն են անկողնում եւ ավելի բավարարված են: Լավ առիթ է գինի խմելու, այնպես չէ՞:

Դուք զվարճալի եք

Եթե դուք կարողանում եք լավ հումոր անել կամ ինքներդ ձեզ վրա ծիծաղել, դուք լավն եք անկողնում: Վերջին հետազոտությունները վկայում են, որ նրանք, ովքեր հաճախ են ծիծաղում, ավելի լավն են անկողնում:

Դուք սրճային պաղպաղակ եք նախընտրում

Պաղպաղակի տեսակները բազմազան են, բայց եթե դուք նկատել եք, որ մշտապես սրճային պաղպաղակ եք գնում, ապա դա վկայում է սեքսուալ սխրանքների մասին: Չիկագոյի համալսարանի մասնագետները պարզել են, որ եթե դուք նախընտրում եք սուրճով պաղպաղակը, ապա դուք ապրում եք այսօրվա պահով եւ դա ձեզ սեքսի  հրաշալի զուգընկեր է դարձնում:

Դուք խելացի եք

Լոնդոնի թագավորական քոլեջի մասնագետների ուսումնասիրություններով՝ խելացի կանայք ավելի լավն են անկողնում, քան նրանք, ովքեր ինտելեկտով առանձնապես չեն փայլում: Հետզոտությունը, որին մասնակցել են 20-65 տարեկան 2000 կանայք, ցույց է տվել, որ բարձր ինտելեկտով կանանց մոտ «երկու անգամ ավելի շատ է օրգազմը»:

Դուք դանդաղ եք ուտում

Երբ մարդիկ դանդաղ են ուտում, դա նշանակում է, որ նրանք վայելում են ցանկացած պատառը: Զարմանալի չէ, որ նման վարքագիծը համապատասխանում է անկողնում գործողությունների հետ: Եթե դուք չեք շտապում ուտելուց, մեծ է հավանականությունը, որ սեքսով էլ այդպես կզբաղվեք:

Դուք գիտեք, ինչ եք ցանկանում ուտել

Քանի որ ուտելիքն ու սեքսն իրար հետ ինչ-որ առումով ընդհանրություն ունեն բավականություն ստանալու առումով, եւ եթե դուք գիտեք՝ ինչ պատվիրել ճաշին, ապա սա եւս մեկն նշան է, որ դուք լավն եք անկողնում: Բռնկունությունն ուղեկցվում է վստահությամբ ու գիտելիքով: Դա այն է, ինչ կատարվում է  սեքսի ժամանակ:

Դուք հետաքրքրվում եք քաղաքականությամբ

Քաղաքականությամբ հետաքրքրվելը հրաշալի հոբբի է: Համաձայն Matching 2016 «Singles in America» հետազոտության՝ նրանք, ովքեր հետեւում են քաղաքական իրադարձություններին, ավելի լավ են անկողնում, քան անտարբերները: Որքան ավելի շատ եք դուք հետաքրքրվում քաղաքկանությամբ, այնքան ավելի շատ է օրգազմը:

Դուք լավ պարում եք

Պարի ոճը մարդու վստահությունն ու սոցիալականությունն է արտահայտում: Բացի այդ, պարի մի քանի ոճեր իսկապես շատ սեքսուալ են:

Մերկությունից չեք ամաչում

Եթե դուք տանը մերկ կամ մարզասրահում կիսամերկ ձեզ հարմար եք զգում եւ շատ հանգիստ եք վերաբերվում դրան, ապա  դա վկայում է այն մասին, որ դուք լավն եք անկողնում: Հետազոտությունները ցույց են տալիս, որ երբ կինն իրեն վստահ է զգում եւ չի ամաչում իր մարմնից, նրա սեքսուլ գրավչությունը մեծանում է:

Դուք ձախլիկ եք

Երկրագնդի բնակչության 12%-ը ձախլիկ է, եւ եթե դուք նրանց թվում եք, ապա ձեր բախտը բերել է:  LELO’s 2014 Global Sex Survey-ի արդյունքները վկայում են, որ ձախլիկների  86% -ը «չափազանց բավարարված է», իսկ աջլիկների միայն 15%-ը կարող է նման բան ասել:

Դուք սիրում եք տեսողական շփումը

Խոսակցության ժամանակ տեսողական շփումը հեշտ չէ: Երբ դուք չափազանց երկար եք նայում զրուցակցին, անհարմար եք զգում եւ հեռացնում եք հայացքը, բայց եթե ձեզ հաջողվում է պահել հայացքը՝ դա հրաշալի ցուցանիշ է:

 

Աղբյուրը՝ Elle



© NEWS.am STYLE