Տասնչորս անսպասելի բան, որոնք սպանում են սեռական ցանկությունը

22:09   15 մայիսի, 2017

Անառողջ սնունդ՝ կարտոֆիլի ֆրի, ֆասթ ֆուդ, պիցցա

Ճարպոտ եւ տապակած սնունդը դանդաղ սպանում է ձեր լիբիդոն: Ճարպերը փակում են անոթները, դանդաղեցնում են արյան շրջանառությունը եւ նվազեցնում գրգռվածությունը:

Սպորտի բացակայություն

Ցանկացած տեսակի մարզում կարող է օգնել լիբիդոյին, քանի որ սպորտը բարելավում է արյան շրջանառությունը, նպաստում է էնդորֆինի արտադրությանը, եռանդ է տալիս ու օգնում ձեզ ավելի գրավիչ զգալ:

Վեճեր

Ձեր հարաբերությունների վիճակը գլխավոր գործոնն է այն բանի՝ դուք ցանկանում եք սեքս, թե ոչ: Անգամ փոքր վեճերը անվստահություն են առաջացնում զուգընկերոջ նկատմամբ: Փակ լինելը նույնպես նպաստում է անվստահությանը: Եթե ձեզնից ինչ-որ մեկը մշտապես թաքցնում է հեռախոսը, արագ փակում է հավելվածը, գաղտնաբառ է դնում,  դրանից կարող է տուժել ձեր սեքսուալ կյանքը:

Պոռնոգրաֆիա

Հետազոտությունների համաձայն՝ պոռնոյի սիրահարները ժամանակի հետ ավելի քիչ հաճույք են ստանում իրական սեքսից: Բացի այդ, դա նվազեցնում է զուգընկերոջ ինքնագնահատականը, նրա վստահությունը եւ քեզ հաճույք պատճառելու ունակությունը:

Ալկոհոլ

Այն թուլացնում է, հանում է սթրեսը, բայց եթե այն չափից դուրս շատ է, ապա չափից դուրս է թուլացնում, եւ դուք սեքսով զբաղվել ի վիճակի չեք լինում:

Ծխելու սովորություն

Ծխախոտը նույնպես դանդաղեցնում է արյան շրջանառությունը եւ գրգռման պրոցեսը:

Ատելություն սեփական մարմնի նկատմամբ

Եթե դուք ձեզ հիասքանչ չեք համարում, ձեզ համար անգամ անհարմար կլինի հանվել սեփական ամուսնու առջեւ: Բավական է ձեզ տանջեք՝ ինչ-որ բան արեք ձեզ հետ կամ սիրեք ձեր մարմինն այնպես, ինչպես կա:

Instagram-ով տարվածություն

Բխում է նախորդ կետից: Տեսնելով հարյուրավոր իդեալական մարմիններ՝ դուք կարող եք հիասթափվել ձեր մարմնից ու ձեզ անցանկալի համարել:

Հակաբեղմնավորիչներ

Հորմոնները շատ բարդ բաներ են, եւ դրանց ցանկացած փոփոխություն կարող է ազդել լիբիդոյի վրա՝ երբեմն բարձրացնելով, իսկ ավելի հաճախ՝ նվազեցնելով այն: Սթրեսը, դեպրեսիան, արյան ճնշումն ու դիաբետը կարող են նվազեցնել սեռական ցանկությունը:

Քնի պակաս

Անքնությունն ազդում է սեքսի ցանկության վրա: Ահա, թե ինչու են երիտասարդ մայրիկները խնդիրներ ունենում ինտիմ կյանքում: Ինչպես նաեւ ժամերով համակարգչի առջեւ լինելը. դուք էմոցիոնալ մերձեցում չեք ստեղծում զուգընկերոջ հետ, ինչը խանգարում է սեքսուալ ցանկության առաջացմանը:

Բացասական փորձ

Սեռական բռնությունը կամ բացասական այլ փորձ կարող են լուրջ հոգեբանական խնդիր լինել: Այդպիսի խնդրի լուծումն արդեն մասնագետների գործն է:

 

Աղբյուրը՝ WDAY.ru



© NEWS.am STYLE