Ինչպես հասկանալ, որ դուր ես գալիս նրան

23:11   10 ապրիլի, 2017

Հետեւիր խոսելու ժամանակ նրա պահվածքին

Դուք միմյանց բավական մոտ նստած զրուցում եք: Սեփական խոսքին նա անպայման հետեւելու է, բայց ժեստերը կարող են կամքից անկախ լինել:

Եթե խոսելիս զրուցակիցը դիպչում է իր իսկ դեմքին, ապա նշանակում է, որ ուզում է լավ տեսք ունենալ՝ ձեզ դուր գալու համար: Դա նաեւ նրա շփոթվածության մասին է խոսում: Նա թեքո՞ւմ է գլուխը ձեր կողմը: Ուրեմն, դուք նրան հետաքրքրում եք:

Ժեստերի լեզուն պարզապես առասպել եւ դիտողականություն չէ, դա մի ամբողջ գիտություն է, որը սովորելով՝ դժվար չի լինի զրուցակցին հասկանալ:

Եթե դուր ես գալիս տղամարդուն, նա մշտապես կցանկանա քո կողմը թեքվել: Քո ներկայությամբ նա շոշափո՞ւմ է կոճակները, գրիչը կամ մորուքը, ուրեմն նա նյարդայնանում է կամ անգամ կորցնում վերահսկողությունը:

Հետեւիր նրա գիտակցված գործողություններին

Սիրահարված տղամարդը մշտապես փորձելու է ձեր կողքին գտնվել: Պատահական հանդիպումները կարող են ամենեւին էլ պատահական չլինել:

Այլ հարց է, որ ինչ-ինչ պատճառներով նա պատրաստ չէ քեզ իր զգացմունքների մասին պատմել: Բացի այդ, եթե տղամարդը հետաքրքրված է քեզնով, նա կհայտնվի՝ կգրի, ծաղիկներ կուղարկի կամ ինքը կգա:

Եվս մեկ կարեւոր բան. սիրահարված տղամարդը փորձելու է հոգ տանել քո մասին: Դա կարող է դրսեւորվել տարրական բաներում՝ դուռը բացելու, վերարկուն մատուցելու, տեղ հասցնել առաջարկելու:

Տղամարդը, որը հետաքրքրված չէ աղջկանով, երբեք նրա նկատմամբ ուշադրություն չի ցուցաբերի, բացի տարրական քաղաքավարությունից: Դրանք տարբերելը դժվար չէ:

 

Աղբյուրը՝ Ivona



© NEWS.am STYLE