«Լինել ազատ եւ կարծրատիպերից դուրս». «Երևան Մոլի»՝ ոչ ստանդարտ ցուցադրությունն ու անակնկալները հաճախորդներին

20:06   7 ապրիլի, 2017

«Լինել ազատ եւ կարծրատիպերից դուրս». Մայրության եւ գեղեցկության տոնի առիթով այս կարգախոսն է ընտրել «Երևան Մոլ» առևտրի կենտրոնն՝ իր այցելուների համար կազմակերպելով գունեղ եւ ստանդարտներից դուրս նորաձեւության ցուցադրություն։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում «Երևան Մոլի» մարքեթինգի բաժնի վաճառքի եւ միջոցառումների մենեջեր Ինգա Մուրադյանը նշեց, որ ցուցադրության մասնակիցները մինչեւ 20:00-ն շրջելու են առեւտրի կենտրոնի տարածքում՝ ներկայացնելով մոլի խանութների գարուն-ամառ հավաքածուները:

«Հեղափոխվիր» խորագրով այլընտրանքային ցուցադրության հիմնական նպատակն է, որ այն մարդիկ, այն երիտասարդները, ովքեր իրենց մտածելակերպով կարծրատիպերից դուրս են, ովքեր մտածում են ոչ ստանդարտ, շարունակեն լինել այդպիսին, լինել գունավոր, լինել տարբերվող: Այս ցուցադրությամբ մենք կոչ ենք անում լինել կյանքում այսպիսին՝ գունավոր ու խենթ,-ասաց Ինգա Մուրադյանը՝ հավելելով, որ ցուցադրության բոլոր մոդելները հագնված են սթիրթ-սթայլ ոճով, որը մատուցվել է սովորականից վառ գույներով:

Միջոցառման ընթացքում լրագրողներին ներկայացվեցին Givenchy ապրանքանիշի դիմահարդարման պարագաների նորույթները, իսկ ընկերության անվճար տաղավարում «Երևան Մոլի» իգական սեռի այցելուները հնարավորություն ստացան ծանոթանալ սեզոնի թրենդներին և օգտվել դիմահարդարման անվճար ծառայությունից:

«Երևան Մոլի» թվային մարքեթինգի նախագծերի մենեջեր Գոռ Ամիրյանն էլ նշեց, որ այս ոչ ստանդարտ շոուն մեկն է առեւտրի կենտրոնի այն բազմաթիվ նախագծերից, որոնք իրականացվելու են առաջիկայում. «Մեկ ամսից կթողարկենք «Երևան Մոլ» նվեր քարտը, որը եզակի պրոդուկտ է Հայաստանի մոլային շուկայում եւ հնարավորություն է տալիս գնումներ կատարել մոլի ցանկացած բրենդից, ինչպես նաև հնարավորություն է տալիս օգտվել Կինոպարկից, Նավապետ Քիդի զվարճանքի կենտրոնից եւ սրճարաններից:

«Երեւան Մոլ» նվեր քարտը հանդիսանում է ոչ թե որևէ բանկի հետ համատեղ նախագիծ, ինչի դեպքում հաճախորդները քարտը գնելու համար պետք է ներկայացնեն հայտ և սպասեն մի քանի օր, այլ ամբողջապես «Երևան Մոլի» պրոդուկտն է:

Բայց սա միակ նորությունը չէ: Շուտով կթողարկվի «Երևան Մոլի» նոր կայքը, որը նույնպես տարբերվելու է. «Բացի այն, որ կայքում ներկայացած է լինելու մոլի բրենդների և գործող զեղչերի մասին տեղեկատվություն, գործելու է նաեւ նորաձեւության բլոգ, որտեղ ներկայացվելու են նորձևությանը, շոփինգին և ժամանցին վերաբերող հոդվածներ»,-եզրափակեց Գոռ Ամիրյանը:



© NEWS.am STYLE