«Մաշինեն եկավ» երգը՝ «Եվրատեսիլ-2017»-ում Բելառուսի ներկայացուցիչների կատարմամբ

23:48   7 ապրիլի, 2017

«Եվրատեսիլ-2017» մրցույթի հայաստանյան պատվիրակ Արծվիկի «մարտահրավերը» հասավ Բելառուս:  Նրանց պատասխանը չուշացավ: Այս տարի մրցույթում Բելառուսը ներկայացնող Naviband-ը փոքրիկ հատված է կատարել «Մաշինեն եկավ» երգից:

Հիշեցնենք, որ հայ Արծվիկի նախորդ մարտահրավերներն ուղղված էին Գերմանիայի ներկայացուցիչ ԼեւինայինԿիպրոսի հայազգի ներկայացուցիչ Հովիգին եւ Վրաստանի ներկայացուցիչ Տակո Գաչեչիլաձենին

«Եվրատեսիլ-2017» մրցույթում Հայաստանը ներկայացնող Արծվիկը յուրահատուկ ֆլեշմոբ է սկսել։ Facebook-իր իր պաշտոնական էջում երգչուհին հոլովակ է հրապարակել եւ գրել.

«Սիրով հրավիրում եմ միասին տոնել բազմազանությունը՝ ցույց տալով, որ բազմազանությունը կարող է միավորել բոլորիս: Մարտահրավեր եմ նետում «Եվրատեսիլի» այս տարվա մասնակիցներին (և ոչ միայն) երգելու հայկական ազգային երգ: Սկսում եմ Գերմանիայի պատվիրակ Լեվինայից: Հուսով եմ՝ հավանել ես կատարումս․ ես ջանք չեմ խնայել այն առավելագույնս լավ ներկայացնելու համար»:



© NEWS.am STYLE