«Մանկական ձայնը». 10-ամյա Լեւոն Գալստյանը չանցավ եզրափակիչ

00:29   8 ապրիլի, 2017

Ռուսաստանի Առաջին ալիքի եթերում հեռարձակվող՝ «Մանկական ձայնը» նախագծի «Մենամարտ» փուլի հերթական թողարկման ժամանակ միմյանց դեմ մրցեցին Վալերի Մելաձեի թիմի 15 անդամները. նրանց թվում էր նաեւ հայազգի Լեւոն Գալստյանը: 15 մասնակիցներից միայն հինգը պետք է անցնեին հաջորդ փուլ, որոնք, իրենց հերթին, պետք է մրցեին միմյանց հետ՝ եզրափակչի ուղեգիր ստանալու համար: Հայազգի Լեւոն Գալստյանն այդ հաջողակներից էր:

Հաջորդ փուլ անցած հինգ մասնակիցները մրցեցին միմյանց հետ: Լեւոն Գալստյանը, չնայած փայլուն կատարեց «Սարդ մարդը» երգը, չանցավ եզրափակիչ:



© NEWS.am STYLE