Ռիկի Մարտինը կմարմնավորի Ջաննի Վերսաչեի սիրեկանին

11:04   8 ապրիլի, 2017

NEWS.am STYLE-ն արդեն գրել է, որ «Հանցագործությունների ամերիկյան պատմություն» սերիալի երրորդ եթերաշրջանը նվիրված է լինելու դիզայներ Ջանի Վերսաչեի սպանությանը։

Ֆրանշիզայի երկրպագուները, որի առաջին մասը նվիրված էր Օ․Ջեյ Սիմփսոնի դեմ դատավարությանը, որին Ռոբերտ Քարդաշյանն էր պաշտպանում, կարող են ուրախանալ նաեւ սերիալի համար. պրոդյուսերները որոշել են, թե ով է լինելու Վերսաչեի սիրեկանի դերակատարը՝ 47-ամյա Ռիկի Մարտինը։

Տասը դրվագներից բաղկացած սերիալում Մարտինը կկատարի ոճաբան Անտոնիո Դ'Ամիկոյի՝ Ջանի Վերսաչիի սիրեկանի դերը։

Ի դեպ, հիշեցնենք, որ Ջանիի քրոջ՝ Դոնաթելայի դերը կկատարի Պենելոպա Քրուսը։

Երրորդ եթերաշրջանն էկրանին կհայտնվի 2018-ին։

Սերիալի սցենարի հիմքում Մորին Օրթի Vulgar Favors գիրքն է լինելու, որը լույս է տեսել 1999-ին։Մարտինի խաղընկերները կլինեն նաեւ Էդգար Ռամիրեսը, Դարեն Քրիսը։

Նշենք, որ սերիալի չորրորդ եթերաշրջանը նվիրված է լինելու Քլինթոն- Լեւինսկի սկանդալին:

Աղբյուր՝  Just Jared



© NEWS.am STYLE