51-ամյա Սինդի Քրոուֆորդը ներկայացել է թոփլես

17:04   8 ապրիլի, 2017
Սինդի Քրոուֆորդը բարդույթների հետ որեւէ խնդիր չունի։ Նա 51 տարեկան է, բայց տարիքը չի խանգարում Ռենդի Հերբերի կնոջը հանգիստ լուսանկարվել թոփլես Սեն Բարտում, որտեղ Սինդին ու Ռենդին ժամանել են իրենց երեխաների՝ Քայայի ու Փրեսլիի հետ։
Սինդին լուսանկարը հրապարակել է իր Instagram-ում։
51-ամյա մոդելն ամուսնու հետ վայելում է իրենց արձակուրդը։
Ի դեպ, Սինդին ու նրա ամուսինը մտերիմ են Ջորջ Քլունիի հետ, ինչը զարմանալի չէ, քանի որ Ռենդին ու 55-ամյա դերասանը միասին են տեկիլա արտադրում։ Եվ, ահա, վերջերս Սինդին հայտնել է Ջորջի ապագա երեխաների սեռը։


© NEWS.am STYLE