Թուփակ Շաքուրն ու Pearl Jam-ը ներառվել են ռոք-ն-ռոլի Փառքի սրահում

15:02   8 ապրիլի, 2017
Թուփակ Շաքուրը, Pearl Jam-ը, Electric Light Orchestra-ն, The Cars խումբը, ֆոլք երգչուհի Ջոան Բաեզը, Journey խումբն ու Նայլ Ռոջերսը ներառվել են ռոք-ն-ռոլի Փառքի սրահում։
Հանդիսավոր արարողությունը կայացել է Նյու Յորքի Barclays Center-ում։
Snoop Dogg-ը խոսել է Թուփակ Շաքուրի մասին ու երգել Ալիշա Քիզի, T.I-ի, YG-ի ու Treach-ի հետ։
Դեւիդ Լեթերմանը ներկայացրել է Pearl Jam-ին։
Արտիստները կարող են ռոք-ն-ռոլի Փառքի սրահում անդամության թեկնածու առաջադրվել իրենց առաջին ալբոմի թողարկումից 25 տարի անց:
«Ռոք-ն-ռոլի Փառքի սրահի» ֆոնդում ավելի քան 900 երաժիշտներ, պրոդյուսերներ, լրագրողներ եւ երաժշտական աշխարհի գործիչեր կան: Հենց նրանք են քվեարկում long-list-ում ներկայացված երաժիշտների օգտին:
Աղբյուր ու լուսանկարներ՝ Just Jared


© NEWS.am STYLE