Գարիկ Մարտիրոսյան․ «Իմ կինը հայկական պարի թագուհին է»

14:02   8 ապրիլի, 2017
Վերջերս Գարիկ Մարտիրոսյանի կնոջ՝ Ժաննա Լեւինայի Instagram-ը մեզ ուրախացրեց մի զվարճալի տեսահոլովակով, որտեղ շոումենը կնոջ հետ հայկական պար է պարում` «Грибы» խմբի «Между нами тает лед» հիթի հայկական տարբերակի ներքո։ Ըստ երեւույթին՝ Գարիկն ու Ժաննան օրերս հարսանիքի են հրավիրված եղել։
«Ինձ ու Գարիկին հարսանիքի էին հրավիրել։ Փեսան ռեփեր է, կինը՝ հայուհի։ Մենք էլ պատրաստվում ենք, փորձ ենք անում»,- այն ժամանակ տեսահոլովակն այսպես էր մեկնաբանել Ժաննան։
Հիմա այդ նույն տեսահոլովակն իր Instagram-ում հրապարակել է նաեւ Գարիկ Մարտիրոսյանը։
«Ես եւ Ժաննան՝ հայկական պարի թագուհին»,- ստորագրել էր Գարիկը, իսկ Ժաննան պատասխանել էր՝ «Նրա կինն ազգությամբ հրեա է))»։

A post shared by Гарик Мартиросян (@martirosian_official) on



© NEWS.am STYLE