Քրիստեն Ստյուարտն այսօր դարձավ 27 տարեկան. դերասանուհու TOP 10 ամենաոճային փորձարկումները (ֆոտո)

12:08   9 ապրիլի, 2017

Ճիշտ է՝ վամպիրները չեն ծերանում, բայց ծննդյան տարեդարձներ, այնուամենայնիվ, նշում են: Այսպես՝ «Մթնշաղ» ֆիլմի աստղ Քրիստեն Ստյուարտն այսօր՝ ապրիլի 9-ին, նշում է ծննդյան 27-ամյակը:

Ստյուարտն իր դերասանական կարիերան սկսել է մոտ 20 տարի առաջ՝ 1997 թ-ին՝ նկարահանվելով փոքրիկ էպիզոդներում:

Նա ճանաչում ձեռք բերեց 2002 թ-ին՝ նկարահանվելով «Խուճապի սենյակը» ֆիլմում, որտեղ հանդես էր գալիս Ջոդի Ֆոսթերի հերոսուհու դստեր դերում: Դրանից հետո Քրիստենին հրավիրեցին նկարահանվելու «Խոսիր», «Բռնեք այդ երեխային» եւ «Դեպի վայրին» ֆիլմերում:

Իհարկե, ավելորդ է նշել, որ դերասանուհուն գլխապտույտ հաջողություն բերեց  2008 թ-ին նկարահանված «Մթնշաղ» ֆիլմը, որտեղ նա մարմնավորում էր գլխավոր հերոսուհուն՝ Բելլա Սուոնին: Նրա խաղընկերը հմայիչ Ռոբերթ Փաթինսոնն էր, որի հետ էլ վերագրեցին երիտասարդ դերասանուհու առաջին լուրջ սիրավեպը:

Քրիստենի անունը հետագայում մի շարք հայտնի մարդկանց հետ կապեցին, նրանց թվում է նաեւ հայտնի մոդել Ստելա Մաքսվելը:

Հարցազրույցներից մեկում դերասանուհին խոսել է բիսեքսուալ լինելու մասին: Նա հայտարարել է. «Հրաշալի է, երբ այլեւս ստիպված չես թաքցնել ինչ-որ բաներ՝ կապված քո սեռական կողմնորոշման հետ»:

Ինչեւէ, սկանդալային լինելուց բացի` Ստյուարտը նաեւ բավականին ոճային է: Դերասանուհին հատկապես սիրում է փոփոխությունների ենթարկել իր սանրվածքը:

Քրիստենի TOP 10 ամենահետաքրքիր ոճային փորձարկումները ներկայացնում ենք ստորեւ.



© NEWS.am STYLE