Հինգ ռոմանտիկ ժեստ, որոնցով կարող եք սիրաշահել զուգընկերոջը

21:10   16 մայիսի, 2017

Ծաղիկներ գնել

Սա կարող է պարզունակ թվալ, բայց վարդերի կամ կակաչների փունջ գնելու համար մեկ-երկու րոպե կպահանջվի, եւ այդ ժամանակն արժե ծախսել ձեր զուգընկերուհուն ավելի երջանիկ դարձնելու համար: Ծաղիկները կզարդարեն ձեր տունը, եւ կստիպեն ձեր երկրորդ կեսին իրեն առանձնահատուկ զգալ:

Աղանդեր գնեք

Կնոֆետներ, պաղպաղակ, խմորեղեն կամ ինչ-որ բան, որ ձեր զուգընկերուհին սիրում է. դա կբարձրացնի նրա տրամադրությունը եւ ցույց կտա, որ դուք հիշում եք  նրա սովորություններն ու անմեղ թուլությունները: Ու եկեք անկեղծ լինենք. դա նաեւ ձեզ համար է նվեր, քանի որ դուք էլ եք օգտվելու դրանից:

Միացրեք նրա սիրելի ֆիլմը կամ շոուն

Փոխանակ քննարկելու, թե ինչ եք դիտելու այս երեկո, միացրեք ձեր երկրորդ կեսի սիրելի  շոուն  կամ ֆիլմը: Դա ցույց կտա, որ դուք նրա շահերը վեր եք դասում սեփականից:

Ասեք նրան, թե որքան եք նրան գնահատում

Այն ամենը, ինչ ձեզ իսկապես հարկավոր է, որպեսզի ձեր զուգընկերն իրեն առանձնահատուկ զգա՝ սիրո խոսքերն են: Պատմեք ընտրյալին, թե ինչպես եք նրան սիրում, ինչ է ձեզ դուր գալիս նրանում, եւ ինչու եք դուք նրան երախտապարտ այն ամենի համար, ինչ նա ձեզ համար անում է:

Հանդիպում պլանավորեք

Անկախ նրանից, թե որքան ժամանակ եք դուք միասին, պետք է շարունակել հանդիպումների գնալ, որպեսզի բավականաչափ դրական փոխհարաբերություններ ունենաք եւ չձանձրանաք միմյանցից: Ժամադրությունների պլանավորումը  ցույց է տալիս, որ դուք դեռ շարունակում եք սիրել ձեր զուգընկերոջը, ինչպես այն ժամանակ, երբ նոր էիք հանդիպում: Զարմացրեք նրան՝ հրավիրելով ռեստորան կամ այն վայրերը, որտեղ ձեզ հաճելի էր միասին լինել:

 

Աղբյուրը՝ Creu.ru



© NEWS.am STYLE