Ինչ չարժե անել սեքսից հետո

23:02   16 մայիսի, 2017

1. Քնել

Սեքսը նաեւ ուժերը սպառող գործողություն է, եւ դրանից հետո հաճախ ցանկություն է առաջանում մեկնվել բարձին ու քնել: Դա միանգամայն թույլատրելի է, բայց որքան հաճելի են մինչեւ սեքսը գգվանքները, այնքան էլ սեքսից հետոն է հաճելի, երբ սիրելիի ականջին  ինչ-որ բաներ ես շշնջում կամ մատները սահեցնում ես նրա ուժեղ ձեռքի վրայով: Մի անտեսիր սեքսից հետո քնքշանքը:

2. Ցնցուղ

Շատերը սեքսից անմիջապես հետո վազում են լոգարան, քանի որ քրտնած մարդուն գրկելն այնքան էլ հաճելի չէ: Բայց դա ճիշտ չէ: Երբ դուք երկուսդ էլ գտնվում եք թուլացած վիճակում, որին նախորդել է սիրո բուռն ակտը, սեղմվել սիրելիի՝ անգամ քրտնած մարմնին,  նույնիսկ հաճելի է: Չարժե անմիջապես վազել լոգարան, «սիրո հետքերը» մաքրելու,  շունչ քաշեք, իրար հաճելի խոսքեր ասեք, իսկ հետո կարելի է լոգարան, ցանկալի է՝ միասին:

3. Հեռախոս

Մտնել սոցիալական ցանցեր կամ սեքսից հետո պատասխանել հաղորդագրություններին, դա ամենադաժան բանն է, ինչ հնարավոր է անել զուգընկերոջ նկատմամբ: Այդպիսով դու ցույց ես տալիս, որ այն, ինչ կատարվում էր քո անկողնում, ավելի անկարեւոր է, քան ինչ-որ մեկի թարմ սելֆին մեկնաբանելը:

4. Առանձին քուն

Շատ զույգեր առանձին են քնում՝ բացատրելով, որ անկողնում ոչ մենակ լինելը անհարմար է: Փորձեք սեքսից հետո չվազել առանձին ննջարան, այլ քնել նույն մահճակալին, հնարավոր է, դա ձեզ դուր կգա:

5. Ուտելիք

Սեքսը, անկասկած, շատ էներգիա է տանում, բայց դա չի նշանակում, որ դրանից հետո պետք է վազել դեպի սառնարանը եւ լրացնել ծախսած կալորիաները: Իսկ եթե իսկապես քաղցած եք, ամենալավ բանը, ինչ կարող եք անել՝ միասին ընթրիք կամ նախաճաշ պատրաստելն է: Իհարկե՝ մերկ:

 

Աղբյուրը՝ Ivona



© NEWS.am STYLE