«Ты-Супер». 15-ամյա Անգելինա Պապիկյանը չանցավ եզրափակիչ, բայց գտավ հորաքրոջը

22:55   8 ապրիլի, 2017

Սկսվել է «Ты Супер» նախագծի երկրորդ փուլը, որի հաղթողները դուրս են գալիս եզրափակիչ փուլ՝ ստանալով ժյուրիի բոլոր չորս անդամների հավանությունը:  

Այսօր գյումրեցի 15-ամյա Անգելինա Պապիկյանը շոուի ժամանակ կատարեց «Забирай» երգը, բայց չանցավ եզրափակիչ փուլ:  Նրան «այո» ասացին ժյուրիի անդամներից երգչուհի Елка-ն եւ Վիկտոր Դրոբիժը, Ստաս Պյեխան եւ Մարգարիտա Սուխանկինան նշեցին, որ ԱՆգելինան շատ էր հուզվում ելույթի ժամանակ. «Դու կախարդական ես, անվանական գեղեցկուհի, մենք քեզ տեսնում ենք երգարվեստում, եւ եթե դու նույնպես քեզ տեսնում ես այնտեղ, ապա պետք է շատ աշխատես քեզ վրա: Մենք քեզ շատ ենք սիրում», - ասաց Елка-ն:

Սակայն Անգելինայի համար անակնկալ եղավ այն, որ նա նախագծում հանիպեց իր հորաքրոջը: Վերջինս, պարզվում է, չգիտեր, որ Անգելինան մանկատանն է ապրում: Իմանալով այդ մասին հեռուստացույցից, կինը եկել էր հաղորդմանը՝ աղջկա հետ հանդիպելու համար:

Նախագծի եզրափակիչը փուլը կկայանա մայիսի 26-ին:



© NEWS.am STYLE