09:57 9 ապրիլի, 2017Հունվարի սկզբին 50-ամյա Ջանեթ Ջեքսոնն առաջին անգամ մայրացավ: Ջանեթ Ջեքսոնը, ում կասկածում են իսլամ ընդունելու մեջ, եւ նրա ամուսինը՝ Կատարի բիզնեսմեն միլիարդատեր Վիսամ ալ-Մանան ողջունել են որդու՝ Իսի ալ-Մանայի լույս աշխարհ գալը:

TMZ-ն հայտնում է, որ Ջեքսոնն ամուսնուց բաժանվել է: Երգչուհին եւ բիզնեսմենը որոշել են, որ իրենց ամուսնությունը չի ստացվել, եւ յուրաքանրչյուրն այսուհետեւ իր ճանապարհով պետք է գնա:

Հիշեցնենք, որ երգչուհին եւ կատարցի միլիարդատերը, որն աստղից 8 տարով փոքր է, իրենց հարաբերությունները օրինականացրել էին 2012 թվականին: Ջեքսոնի համար այս ամուսնությունը երրորդն էր