87 միլիոն՝ Ֆրանչեսկո Գաբանիի Occidentali’s Karma երգը «Եվրատեսիլի» պատմության մեջ ամենադիտվողն է

10:23   9 ապրիլի, 2017

«Եվրատեսիլ» երաժշտական մրցույթի իտալացի մասնակիցները մյուսներից տարբերվում են մի նախանձելի մշտական առանձնահատկությամբ:

Ձայները բարձր մակարդակի պրոֆեսիոնալություն ունեն: Այս անգամ եւս իտալացիները հաղթանակի լուրջ հայտ են ներկայացրել Կիեւում մեկնարկող «Եվրատեսիլի» արդեն նախաշեմին:

Երկիրը ներկայացնող Ֆրանչեսկո Գաբանիի Occidentali’s Karma երգի հոլովակը դարձել է «Եվրատեսիլի» ամբողջ պատմության մեջ մրցույթի ամենադիտվող հոլովակը:

Երգի հոլովակը թողարկվել է փետրվարի 9-ին եւ ներկայումս ունեցել է 87 մլն դիտում:



© NEWS.am STYLE