X Factor 4-ի հաղթող դարձավ Էդգար Ղանդիլյանը

00:11   10 ապրիլի, 2017
Հայկական X Factor նախագծի 4-րդ եթերարջանը հատեց եզրագիծը: Այսօր՝ ապրիլի 9-ին, հայ հեռուստադիտողը ուղիղ եթերում որոշեց շոուի այս եթերարջանի հաղթողին:
Այսպիսով՝ X Factor 4-ի տիտղոսակիր դարձավ Էդգար Ղանդիլյանը, իսկ հաղթող պրոդյուսեր՝ Անդրեն:
Նախագծի եզրափակչում հայտնվել էին նաեւ Էրիկի թիմից Իննա Սայադյանը եւ Գարիկի խումբը՝ Էմմանուելն ու Մարիամը:
Հաղորդման սկզբում ամփոփվեցին նախորդ շաբաթվա քվեարկության արդյունքները, ըստ որի՝ Աբրահամ Խուբլարյանը դուրս մնաց լավագույն եռյակից:
Հիշեցնենք, որ այս եթերաշրջանում Անդրեն աշխատում էր տղաների, Էրիկը՝ աղջիկների, Գարիկը՝ խմբերի, իսկ Շուշանիկ Արեւշատյանը 22-ից բարձր մասնակիցների հետ:
Լուսանկարները՝ «Շանթ» TV-ի


© NEWS.am STYLE