Իրինա Շեյքը եւ Բրեդլի Քուփերը երեխա են ունեցել

09:04   10 ապրիլի, 2017

Երկուշաբթին սկսում ենք լավ նորությամբ. Իրինա Շեյքը եւ Բրեդլի Քուփերը երեխա են ունեցել: Սակայն դեռեւս անհայտ է թե երեխայի սեռը, թե անունը, թե նույնիսկ ծննդյան ճշգրիտ ամսաթիվը:

Ինչպես գրում է Just Jared-ը, 31-ամյա ռուս սուպերմոդելը ծննդաբերել է երկու շաբաթ առաջ, բայց այդ մասին միայն հիմա է հայտնի դարձել:

Կարելի է միայն զարմանալ, թե ինչպես է զույգին հաջողվել թաքցնել նման իրադարձությունը:



© NEWS.am STYLE