Մադոննան՝ «Գահերի խաղի» Վիշապների մոր կերպարով (ֆոտո)

15:41   10 ապրիլի, 2017

Պարզվում է՝ ոչ միայն NEWS.am STYLE-ն է «Գահերի խաղի» երկրպագու, այլեւ Մադոննան: 58-ամյա երգչուհին, իր իսկ խոսքով, ներկայացել է Վիշապների մոր՝ Դեյեներիս Թարգարիենի կերպարով:

Երգչուհին Instagram-ում լուսանկար է հրապարակել, որում նա այնպիսի տեսք ունի, ասես՝ վաղ առավոտյան արթնացել ու դեռ ուշքի չի եկել:

«Երբ Վիշապների մայրը չի կարողանում հանել գիշերազգեստը... ծույլ կիրակի»,- լուսանկարը մակագրել է երգչուհին:
Ի դեպ, վերջերս երգչուհին անձնական մարզչի մրցույթ էր հայտարարել: Հավակնորդները պետք է հոլովակ նկարահանեն, որում պետք է ցույց տան, որ հավասարապես տիրապետում են ե՛ւ սպորտային, ե՛ւ պարային տեխնիկայի:



© NEWS.am STYLE