«Եվրատեսիլ-2017». Արծվիկը՝ Ամստերդամի «Eurovision in Concert»-ում (տեսանյութ)

12:41   10 ապրիլի, 2017

Եվրատեսիլյան ամենահայտնի միջոցառումներից մեկը՝ «Eurovision in Concert»-ը, կայացավ Ամստերդամում: Արդեն ավանդական դարձած միջոցառմանն այս տարի ելույթ ունեցան 35 երկրների ներկայացուցիչներ եւ կատարեցին իրենց եվրատեսիլյան երգերը: Մասնակիցների շարքում էր նաեւ Հայաստանի պատվիրակ Արծվիկը, որն իր մրցութային Fly with me երգով ոգեւորեց իր երկրպագուներին:

«Eurovision in Concert»-ին մասնակցեցին նաեւ Ֆրանսիայի, Դանիայի, Բելգիայի, Իռլանդիայի, Մալթայի, Իտալիայի, Լիտվայի, Կիպրոսի, Ռումինիայի, Իսրայելի, Մակեդոնիայի, Հունգարիայի, Նորվեգիայի, Լեհաստանի, Բուլղարիայի, Գերմանիայի, Ալբանիայի, Անգլիայի, Իսպանիայի, Չեխիայի, Ադրբեջանի, Ավստրիայի, Բելառուսի, Ֆինլանդիայի, Նիդերլանդների, Ուկրաինայի, Սլովենիայի, Շվեդիայի, Մոնտենեգրոյի, Մոլդովայի, Վրաստանի, Սերբիայի, Շվեյցարիայի եւ Սան Մարինոյի ներկայացուցիչները:

Հիշեցնենք, որ այս տարի «Եվրատեսիլ» երգի մրցույթը տեղի է ունենալու Կիեւում` մայիսի 9-ին, 11-ին եւ 13-ին:

Արծվիկը ելույթ է ունենալու մայիսի 9-ին կայանալիք առաջին եզրափակչի ընթացքում: 



© NEWS.am STYLE