Սինդի Քրոուֆորդի 15-ամյա դուստրը կրկնել է մոր հայտնի կերպարը

16:35   10 ապրիլի, 2017

Օրերս 51-ամյա Սինդին կիսամերկ էր ներկայացել, իսկ հետո հաղորդել, որ ամուսնու՝ Ռենդի Գերբերի եւ երեխաների՝ Քայայի եւ Փրեսլիի հետ հանգստանում է Սեն Բարտ կղզում:

Իսկ, ահա, Քայայի նոր լուսանկարները, որն արդեն վստահ քայլեր է կատարում մոդելային բիզնեսում, հիշեցնում են դեռեւս 1990-ականներին Սինդի Քրոուֆորդի՝ «Կատարյալ կազմվածքի գաղտնիքները» տեսաերիզի շապիկը:


Ի դեպ, Սինդին ու նրա ամուսինը Ջորջ Քլունիի ընկերներն են. Ռենդին եւ 55-ամյա դերասանը միասին թեքիլա են արտադրում:
Իսկ Սինդին վերջերս հայտնել է Ջորջի ապագա երեխաների սեռը:

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Splash-ի



© NEWS.am STYLE