Հինգ նշան, որ նա այլեւս չի սիրում քեզ

22:11   19 մայիսի, 2017

1. Նա խուսափում է հանդիպումից, երբ չպետք է դա անի:

Երբ ձեզ հետ ժամանակ է անցկացնում միայն ձեւի համար, եթե դա, օրինակ ընտանեկան տոն է ծնողների մոտ կամ ընկերական հանդիպում: Նա դա կարող է անել պարտքի զգացողությունից ելնելով եւ պահելու համար երջանիկ զույգի տպավորությունը:

2. Նա չի ջանում պահպանել ձեր հարաբերությունները:

Եթե դուք ամեն ինչ անում եք ձեր ընտանիքի եւ հարաբերությունների պահպանման համար, իսկ նա ոչինչ չի անում, ուրեմն՝ նա դրանում հետաքրքրված չէ:

3. Նրա զգացմունքները ցաքուցրիվ են ու անկայուն:

Այսօր նա սառն է, իսկ վաղը գրկում է. դա առողջ նշան չէ:

4. Նա շեշտը դնում է ձեր թերությունների վրա:

Նա նյարդայնանում է. դա հիմնական նշաններից է, որը վկայում է, որ զգացմունքներն անցյալում են: Նախկինում ձեր տարօրինակությունները նրան հաճելի էին թվում, բայց հիմա սկսել են նյարդայնացնել:

5. Սեքսը նրա համար ամուսնական պարտականություն է:

Ձանձրալի սեքս բոլորի մոտ է լինում, եւ դա նորմալ է երկարատեւ հարաբերությունների դեպքում: Բայց եթե դա տեղի է ունենում հաճախ, եւ եթե դուք զգում եք, որ նա ձեզ հետ սեքսով է զբաղվում ձեւական, առանց զգացմունքների, դա արդեն խնդիր է:

 

Աղբյուրը՝ Womanday.ru



© NEWS.am STYLE