Ութ նշան` արդյոք ձեզ վիճակված է միասին լինել

15:01   19 մայիսի, 2017

1. Դուք նրան պատմում եք այն բաների մասին, որ ոչ ոքի չեք կարող պատմել

Սա նշանակում է, որ դուք վստահում եք նրան, իսկ դա հաջող հարաբերությունների հիմնական պայմանն է:

2. Դուք նրան թույլ եք տալիս ձեզ տեսնել թուլության պահին

Հեշտ է լինել նրա հետ, ով միշտ լավ տրամադրություն ունի: Բայց դա իրատեսական չէ: Դուք ուզո՞ւմ եք նրան տեսնել, երբ ձեզ մոտ ամեն ինչ վատ է:  Պատրա՞ստ է նա լինել ձեր կողքին այդ պահերին:

3. Դուք հարգում եք նրան

Դուք չեք ցանկանում նրան փոխել: Այո, կա ինչ-որ բան նրա մեջ, որ ձեզ նյարդայնացնում է, բայց, միեւնույն է, դուք նրան սիրում եք:

4. Դուք ցանկանում եք նրան ծանոթացնել ձեր ծնողների հետ

Դուք հպարտանում եք նրանով եւ ցանկանում եք նրան ներկայացնել:

5. Դուք կարող եք նրա հետ պատկերացնել ձեր ապագան

6. Դուք չեք վախենում նրա հետ չհամաձայնվելուց

Դուք գիտեք, որ եթե անգամ վիճում եք, նա ձեզ կլսի եւ չի վռնդի: Նա ձեզ լուրջ է վերաբերվում, եթե անգամ կարծում է, որ դուք ճիշտ չեք:

7. Դուք ցանկանում եք փոխզիջում գտնել

Եթե դուք լուրջ տարբերություններ ունեք, որոնք կարող են ազդել համատեղ ապագայի վրա՝ տարբեր կրոնական հայացքներ, տարբեր երեխաներ, ու դուք ցանկանում եք այդ հարցերը կարգավորել, նշանակում է՝ դուք հավատում եք, որ կարող եք երկուսիդ էլ գոհացնող փոխզիջում գտնել:

8. Դուք միասին եք ծիծաղում

Ծիծաղն ամենապարզ հաճույքներից մեկն է: Եվ դուք պետք է կարողանաք այն կիսել:

 

Աղբյուրը՝ Otvetnavse.com



© NEWS.am STYLE