Սիրո հինգ տեսակ

19:08   19 մայիսի, 2017

1. Սեր-սովորություն

Դուք երկար ժամանակ միասին եք եւ ձեր երկրորդ կեսին հասկանում եք կես խոսքից: Եթե անգամ դուք նստած եք լռության մեջ կամ հեռուստացույց եք դիտում, դուք գիտակցում եք, որ ձեզ պարզապես հաճելի է գտնվել սիրելի մարդու կողքին: Բայց լինում է նաեւ, որ սիրո ալիքին փոխարինում է ձանձրույթն, ու դուք ձեր հարաբերություններում նորություն եք ուզում: Եթե դուք անսպասելի որոշում եք փոխել ձեր ատաքին տեսքն ու ոճը եւ պատրաստվում եք սկսել  ձեր սանրվածքից ու զգեստապահարանից, ապա մի շտապեք, քանի որ ձեր սիրելին կարող է միանգամից չընկալել ձեր կերպարը: Նա անգամ կարող է վախենալ, նրան կարող է տանջել կասկածը, թե ինչն է ձեր՝ նման կտրուկ փոփոխությունների պատճառը:

Նման իրավիճակում խորհուրդը հետեւյալն է. բազմազանություն մտցրեք ձեր ընտանեկան առօրյայում: Շուն, նոր հոբբի ունեցեք, ձեր սիրելիի հետ ավելի հաճախ քննարկեք ձեր գործերն ու պլանները: Եւ դրանք լավ են այն առումով, որ ձեր սիրած մարդու համար դուք բազմակողմանի կբացահայտվեք, եւ նա ձեզ նորովի կտեսնի:

2. Սեր-ընկերություն

Դուք ամեն ինչով բաց եք ձեր ընտրյալի համար, կարող եք վստահել ցանկացած գաղտնիք: Նա հասկանում  եւ լսում է ձեզ, չի դատապարտում, այլ գործնական խորհուրդ է տալիս, թեկուզ եւ՝ քննադատություն պարունակող, բայց դուք գիտեք, որ նա ամբողջությամբ՝ հոգով, մտքով ու մարմնով ձեզ հետ է: Այդպիսի հարաբերությունները կարող են երկար գոյություն ունենալ, եթե, իհարկե, սեքսը չդառնա գլխավորը: Քանի որ ընկերների համար, մեծ հաշվով, առաջնայինը ոչ թե սեքսն է, այլ հոգեհարազատությունը: Անկեղծորեն պատասխանեք ինքներդ ձեզ՝ ով է ձեզ համար նա, եւ ինչի համար է ձեզ պետք:  Դուք շարունակական հարաբերություննե՞ր եք ցանկանում, թե՞ փակում եք վերքերը: Հնարավոր է՝ ինքներդ ձեզ հետ քննարկելով, հասկանաք, որ ձեր առջեւ ոչ թե սիրեկան է, այլ պարզապես ընկեր: Կամ հակառակը, հասկանաք, որ դուք փոխադարձ զգացմունքներ ունեք եւ թաքցնում եք դա:

3. Սեր-շահ

Այս դեպքում ողջամտությունն է աշխատում. նրա հայրը հայտնի մարդ է, մայրը՝ մեծ ընկերություն է ղեկավարում: Ձեզ միասին հաճելի է, նա գեղեցիկ է եւ հարուստ, անգամ կարել է պնդել՝ իդեալական, ուրիշ ի՞նչ է հարկավոր: Ունենալով  եսասիրական նպատակներ՝ չպետք է մոռանալ, որ դուք պետք է որոշակի արժեք ներկայացնեք նրա համար: Անպես որ, եթե ուզում եք պահպանել արեւի տակ ձեր տեղը՝ միշտ պետք է զգոն լինեք: Մի մոռացեք հետեւել ձեր արտաքինին եւ խանդի տեղիք մի տվեք: Նա մտածելու է՝ արդյոք իմաստ ունի կյանքի մնացած մասն անցկացնել ձեզ հետ: Մի քանի զբաղմունք գտեք ձեզ համար, որպեսզի չկարծի, թե կախվել եք նրա վզից: Հետաքրքրվեք նրա գործերով, շփվեք նրա գործընկերների կանանց հետ:

4. Սեր-գործընկերություն

Գործընկերային հարաբերություններում հիմնական դերը խաղում է հավասարությունը: Նրանք հաղթում կամ պարտվում են միասին եւ հավասար կիսում են ուրախությունն ու տխրությունը: Գործընկերությունը բացառում է մոմերով ընթրիքները, անակնկալները: Դրանք կառուցվում են նպատկների, ծրագրերի հիման վրա: Նման հարաբերությունների համար կարեւոր են հարգանքն ու կողմերի փոխվստահությունը: Մի մոռացեք սակայն, որ ձեր առջեւ ոչ միայն գործընկեր է, այլեւ՝սիրած մարդ:

5. Սեր-մրցակցություն

Խառնվածքի եւ շահերի հաջող համապատասխանության պարագայում կարելի է սարեր շուռ տալ: Հատկապես՝ տարբեր մասնագիտությունների դեպքում: Նա տաղանդավոր ծրագրավորող է, դուք՝ նորաձեւության հաջողակ դիզայներ:

Սկզբում նման հարաբերությունները երկուսի մոտ էլ նպաստում են մասնագիտական աճին: Բայց եթե ինչ-որ մեկի մոտ պարտության փուլ լինի, այդ հարաբերությունները կարող են ճաք տալ: Սովորաբար դա լինում է երեխայի ծնվելուց հետո, երբ կինը հեռանում է ակտիվ կյանքից: Կամ եթե տղամարդն է կորցնում աշխատանքը՝ իմանալով, որ կնոջ հաշվին պետք է ապրի: Հենց սկզբից սիրելի մարդու հետ հարաբերություններին վերաբերվեք առանց մրցակցության:

 

Աղբյուրը՝ MyJane.ru



© NEWS.am STYLE