Արդյունավետ դիետա արագ նիհարելու համար

17:05   18 ապրիլի, 2017

Համարվում է, որ արագ նիհարելու համար ամենաարդյունավետը, այսպես կոչված, մոդելների՝ փոքր քանակությամբ ածխաջրեր պարունակող դիետան է:

Երեք օրվա ընթացքում կարելի է 5 կգ կորցնել՝ կախված նյութափոխանակությունից եւ քաշից:

Ճաշացանկ

նախաճաշ - խաշած ձու,

3 ժամ անց՝ 150 գրամ անյուղ կաթնաշոռ, առանց շաքարի թեյ,

3 ժամ անց՝ դարձյալ 150 գրամ անյուղ կաթնաշոռ, առանց շաքարի թեյ,

չընթրել, միայն հնարավորինս շատ ջուր խմել:

Քիչ քանակությամբ ածխաջրեր պարունակող դիետայի ավելի թեթեւ տարբերակ, որը նույնպես արագ եւ արդյունավետ է համարվում.

նախաճաշ - 30 գրամ անյուղ պանիր, մեկ կտոր տարեկանի հաց,

առանց շաքարի կանաչ թեյ,

ճաշ - խաշած լոբի, մեկ կտոր տարեկանին հաց,

200 գրամ անյուղ կաթնաշոռ,

առանց շաքարի թեյ,

ընթրիք - 100 գրամ շոգեխաշած հավի կրծքամիս,

1 վարունգ եւ 1 լոլիկ,

առանց շաքարի կանաչ թեյ:

 

Աղբյուրը՝ Woman.ru



© NEWS.am STYLE